ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 23-ին, հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները: ԵՄ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը, մասնավորապես արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Անդրադարձ է կատարվել ոստիկանության բարեփոխումների ընթացիկ վիճակին, նաև նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության կառուցվածքին և որոշ գործառույթներին, որոնք վերապահվելու են նախարարությանը:
Կողմերը քննարկել են ծանր վիրավորանքի օրենսդրական կիրառման և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները:
Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր:
--00--ՍԳ