Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակը կկարգավորվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության շրջանակներում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Արցախում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հնարավորությանը նաև անդրադարձել է ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն։ Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան հույս է հայտնել, որ իրավիճակը կհարթվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։