Էլեկտրաշչակների փորձարկում՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

շչակ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ապրիլի 1-ին ուսումնասիրվելու են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող էլեկտրաշչակները:

Պատճառված հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն»:

--00--ԱՀ