ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Ընդդիմությունն ազդակ է ստացել ՌԴ-ից, և վաղվա հանրահավաքը կարող է հնարավորություն տալ Փաշինյանին՝ եթե ոչ հրաժարվել, ապա գոնե հետաձգել Բրյուսելում ինչ-որ բան ստորագրելը։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով որ սա լավատեսական տարբերակն է, եթե իհարկե Փաշինյանը կանի նման բան:
«Կա նաև վատատեսական տարբերակ, որ Փաշինյանը փորձում է փախչել ՌԴ-ի տակից, և ՌԴ-ն բավականին ծանր հարվածներ կտա ՀՀ գործող իշխանություններին»,- ասել է փորձագետը:
Անդրադառնալով առաջիկա հանրահավաքին՝ Քոչարյանը նշել է, որ այն կարող է նոր Ղարաբաղյան շարժման սկիզբ դառնալ:
Քննարկվել են նաև արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում ծավալվող:
Մանրամասները՝ տեսանյութում: