ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Փաշինյանն այսօր վախ ունի, որ արտաքին աշխարհի և ընդդիմության օրակարգերը համընկնում են։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը, ամենայն հավանականությամբ, ազդակներ է ստացել դրսից, և այսօր փողոցային պայքարի ընթացքում տեխնոլոգիաների գրագետ կիրառմամբ հնարավոր է գրանցել արդյունք։
«Դրանք աշխատեցին 2018-ի դեպքերի ընթացքում, կաշխատեն նաև այսօր, գլխավոր հարցն այն է, թե ով է աշխատեցնողը»,- ասել է Քոչարյանը։
Բանախոսի համոզմամբ՝ Փաշինյանին մի քանի անգամ հաջողվել է աշխարհաքաղաքական կենտրոնների հետ երկակի խաղ վարել, բայց այս անգամ, հաշվի առնելով աշխարհում սրվող զարգացումները ՌԴ-ի ու Արևմուտքի միջև, դժվար թե նրան հաջողվի հաղթահարել ստեղծված երկփեղկված իրավիճակը։
Անդրադարձ է կատարվել նաև այլ ուշագրավ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։