ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
«Ազատագրական Շարժում» նախաձեռնության համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․
««Ազատագրական Շարժում» նախաձեռնությունը, որին միացել են տարբեր անհատներ, հասարակական միավորներ, քաղաքական կուսակցություն, 2021 թվականի դեկտեմբերին պահանջել է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականները:
2022թ. փետրվարի 26-ից Ազատագրական շարժումը կազմակերպում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Նշված ստորագրահավաքին իրենց նախաձեռնությամբ միացել են նաև Արցախի մեր հայրենակիցները:
Որոշ քաղաքական միավորներ, իրար հերթ չտալով, հայտարարում են իրենց ընդդիմադիր լինելու մասին, բայց իրենց գործողություններով սատարում են այս դավադիր իշխանության կյանքի երկրաձգմանը:
Մասնավորապես, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որով ըստ էության փորձել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը ներկայացնել որպես Արցախում ՌԴ-ին միանալու պահանջով ծածուկ ստորագրահավաք:
Զուգահեռ այս մանիպուլացիոն գործողությանը ԱԺԲ-ն ՆՄԱՆԱԿՈՒՄ Է և դրանով փորձում է վարկաբեկել ազգային կուսակցությունները և շարժումները: Մասնավորապես, ԱԺԲ-ն հաճախ օգտագործում է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամների կողմից հնչեցված կարգախոսներ, նույնկերպ կազմակերպում է ստորագրահավաք:
ԱԺԲ-ի ինքնախոստովանությունը չուշացավ: Վերջինս, իրեն համարելով ազգային, մի շարք կազմակերպությունների հետ, որոնց թվում են նաև ԼԳԲՏ անձանց քարոզով զբաղվող կառույցները, ինչպես նաև սորոսական գրասենյակը, Հայաստանի ազգային շահերին վտանգող հայտարարություն է տարածել: Ինչպես կարող է ապազգային արժեքներ դավանող կուսակցությունն իրեն կոչել ազգային և փորձել հանրությանը մոլորեցնել ազգային շահը պաշտպանողի դերակատարությամբ:
Միացեք Ազատագրական Շարժման իրական պայքարին՝ Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Ազատագրական Շարժումի նախաձեռնած ստորագրահավաքը շարունակվում է կայանալ Երեւանի Հյուսիսային պողոտայում ամեն երեկո 17:00-ից 20:00, ինչպես նաեւ առցանց»։
--00—ՀԶ