Սեֆիլյանը շփվել է ահաբեկչության համար ձերբակալված խմբի անդամներից երկուսի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Ազգային ժողորդավարական բևեռի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ »վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում» շփվել է ԱԱԾ-ի կողմից ձերրբակալված խմբի երկու անդամների հետ, որոնք, ըստ իրավապահների, պատրաստվում էին երկրում իշխանություն զավթել ահաբեկչական ճանապարհով։

«Այս ընթացքում վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում շփվել ենք, սակայն նրանք ԱԺԲ անդամ չեն եղել», - ասել է նա։

ԱԺԲ անդամ Արա Պապյանն էլ ասաց․ «Փաշինյանը իրա սկզբունքները թող գնա իրա գեղում պատմի, դրանք ոչ մեկին պետք չեն»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և  ակտիվիստներին: Հանցավոր գործունեության հաջող իրականացման համար ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան: Մանրակրկիտ պլանավորվել է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները, նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ, կանխորոշվել են ստատիկ օբյեկտների տեղակայումներ, ինչպես նաև հանցավոր գործունությունն ավարտին հասցնելու համար այլ գործողությունների իրականացման հերթականությունը, ընթացակարգը, անձանց ներգրավման համար թռուցիկների տարածման և այլ գործողությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ