ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Իշխանությունն ընտրել է կործանման ամենաարագ ճանապարհը՝ հրաժարվում են Արցախից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՀՀ իշխանություններն անկանխատեսելի են ու հակասական, մի կողմից Փաշինյանն ասում է, թե պատերազմից 5 պակաս է, բայց մյուս կողմից էլ գնում և Բրյուսելից հանձնարարում պատրաստվել խաղաղության։
Ադրբեջանագետի կարծիքով՝ կա՛մ Փաշինյանն ուժի սպառնալիքով համաձայնում է հակառակորդի պահանջներին, կա՛մ էլ մի բան կա, չի ասում, գաղտնի է պահում։
Ըստ նրա գնահատականի՝ բրյուսելյան հանդիպումն ադրբեջանական պահանջներն ընդունելու համար էր, քանի որ այնտեղ բացակայում էին Արցախը, Արցախյան հարցը և ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը։
Մանրամասները՝ տեսանյութում։