ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Երկու տարի մսխել ենք և շարունակում ենք մսխել միայն բանակցելով, պետք է ռազմական պոտենցիալը ուժեղացվեր, այժմ Ադրբեջանը շտապում է Արցախում հաշիվները մաքրել, որ Սյունիքում գործողությունների անցնի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ադրբեջանը մի քանի պահանջ է ներկայացնում, պետք է պատրաստ լինել հնարավոր գործողություններին դիմակայելու: Ադրբեջանը իր նպատակից չի հրաժարվի, քանի դեռ կարում է խնդիրը ուժով լուծել: Փաշինյանը, եթե կարծում է միջանցքի հարցում զսպելու է Ադրբեջանի ախորժակը՝ սխալվում է, միակ ձևը հնարավոր զինված դիմակայությանը պատրաստ լինելն է»,- նշեց Հայրապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։