ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
ՔՊ-ն նախընտրական շրջանում իր ծրագրում գրել էր, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում, քանզի կա գոյութենական վտանգ, և իրենք շարունակելու են պայքարել ինքնորոշման իրավունքի համար, որովհետև դա միակ ձևն է Արցախը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու համար: Անցել է մեկ տարի, և իշխող ուժը ամբողջությամբ խոսում է հակառակի մասին և փոխում է իր նախընտրական ծրագիրը։ Այս պարագայում դու պարտավոր ես ասել, որ ժողովուրդ ջան ես չեմ կարող իրագործել այն ծրագիրը, որը ձեզ խոստացա, եկեք նոր ընտրություն անենք, կամ ելք առաջարկել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև Լավրովի հայտարարություններին, ինչպես նաև ներքաղաքական վիճակին, ու դրանց արձագանքին Ադրբեջանում:
Մանրամասները՝ տեսանյութում: