ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ՀՀ վարչապետի որոշմամբ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Համաձայն որոշման՝ 20-օրյա ժամկետում հանձնաժողովը պետք է մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիր:
--00—ԼՄ