ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Իսպանիայի ոստիկանության առափնյա անվտանգության ծառայության կողմից Կանարյան կղզիների ջրերում նավարկող ձկնորսական նավում մոտ 3 տոննա կոկաին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«AKT 1» անվանումով ձկնորսական նավը հայտնաբերվել և բռնագրավվել է կղզիներից մոտ 555 կմ հեռավորության վրա:
Նավի 5 հոգանոց անձնակազմը ձերբակավել է: Նրանցից 4-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը՝ Վրաստանի:
Նշվում է, որ նավի վառելանյութի բաքերից մեկում հայտնաբերված կոկաինի շուկայական արժեքը կազմում է 72 մլն դոլար:
--00--ԿԿ