ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել 147 ռուսաստանցիների, այդ թվում՝ Մարիա Վորոնցովայի և Կատերինա Տիխոնովայի դեմ, որոնք հիշյալ փաստաթղթում հիշատակվել են որպես «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրեր»:
Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ավստրալիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:
Գերատեսչության նամակում նշվում է նաև, որ համանման պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ Դաշնային Ժողովի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդի 144 սենատորի նկատմամբ, ինչպես նաև Եկատերինա Վինոկուրովայի դեմ, որը իր հերթին ներկայացված է որպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «դուստր»։
Բացի այդ, Ավստրալիայի ԱԳ ղեկավար Մարիս Պեյնն ընդգծել է, որ երկրի կառավարությունը հետագայում շարունակելու է սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու հարցում: Պաշտոնյայի խոսքով՝ նման սանկցիաների ենթարկված ռուսաստանցիների թիվը հասել է 750-ի:
--00--ՀԶ