ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Պուտինի և Լավրովի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ են սահմանվել. ՌԴ նախագահն ու արտաքին գործերի նախարարության ղեկավարը, այդ թվում՝ 98 պաշտոնյա, ինչպես նաև բելառուսական բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ներառված են ԵՄ-ի սև ցուցակում։ Նրանց մուտքը ԵՄ արգելված չէ, սակայն եթե հայտնաբերվեն նրանց ունեցվածքը, ապա դրանք կսառեցվեն։
Սև ցուցակում են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը (նախկին նախագահ) և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։
Ֆինանսական և տեխնոլոգիական սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 64 առանցքային կառույցի, պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզական ծառայության, նախագահի վարչակազմի և այլ ոլորտների ընկերությունների նկատմամբ։
--00--ՍԳ