ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Բանակ-հասարակություն կապի ամրապնդման և զինվորական ծառայության գրավչության բարձրացման նպատակով N զորամիավորման սպաներն այցելել են կցագրված հանրակրթական հաստատություններ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական կայքը։
Հանդիպումների ընթացքում սպաներն ավագ դասարանների աշակերտներին ներկայացրել են ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, զինվորական ծառայության առավելությունները, պատասխանել դպրոցականների հարցերին։
--00--ՆՍ