ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Հերիք է բախումներով վախեցնեք ու շանտաժ անեք։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հավելել.
«Մենք բացառապես խաղաղ անհնազանդության օրինական գծի մեջ ենք մեր պայքարն իրականացնելու։
Ցանկացած սադրանք նշանակելու է ռեժիմի պրովոկացիան։
Հայաստանում քաղաքացիական բախումներ կարող են ցանկանալ թուրքերը,ադրբեջանցիներն ու թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկողները։
Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ,ապա մեզ պետք է ուժեղ,միասնական,ազգային ու առանց կապիտուլյանտի Հայաստան»:
--00--ԱՀ