ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Ամերիկյան The Coca-Cola Company ընկերությունը չի բացառում ռուսական շուկայից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին The Wall Street Journal-ի կազմակերպած միջոցառման շրջանակում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեյմս Քուինսին:
Նրա խոսքով՝ եթե Ուկրաինայում հակամարտությունը երկարաձգվի, Coca-Cola-ն կարող է «այս կամ այն պահին ամբողջությամբ դադարեցնել բիզնեսը» Ռուսաստանում:
Մարտին ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է գործնական ակտիվությունը Ռուսաստանում:
--00--ԱՀ