ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությամբ սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին նիստը կկայանա մայիսի-ի 16-17-ին Մոսկվայում։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ Դուշանբեում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հանձնաժողովի նիստին զուգահեռ Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հարցով։
--00—ԼՄ