1 շաբաթում գրանցվել է COVID-19-ից մահվան 1 դեպք, նոր դեպքերի թիվը 24 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

նկար

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 նոր դեպք, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Մայիսի 24-ից մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ապաքինվել է 385 պացիենտ, գրանցվել է COVID-19-ից մահվան 1 դեպք։

Համաճարակի ընթացքում հիվանդացել է 422,9 հազար մարդ, ապաքինվել՝ 412,6 հազար, մահացել՝ 8625 մարդ։

--00—ԼՄ