COVID-19-ի տարածումից հետո 1-ին անգամ ՀՀ-ում գրանցվել է վարակման 1 դեպք, մահացել է 1 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

կորոնա

Ապրիլի 11-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Կատարվել է 1921 թեստավորում, առողջացել՝ 17 քաղաքացի, մահացել է 1 քաղաքացի:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 678 դեպք, որոնցից 410 341-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2036 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:

Ընդհանուր կատարվել է 3 000 333 թեստավորում։

--00—ԼՄ