ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Կարմիր և տարագույն այլ բերետավորներ ագրեսիվ են տեսախցիկների առջև, իսկ երբ մեզ են բերման ենթարկում, «պուպսիկ» են դառնում իրենց ծառայողական մեքենաների մեջ։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլը այլ ելք չունի, նա հրաժարական է տալու, խնդիրը միայն ժամանակն է, իսկ դա էլ իր հերթին կախված է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական զարգացումներից, բայց այդ ժամանակն էլ հեռու չէ։
Բանախոսը վստահություն է հայտնում, որ «Դիմադրություն» շարժումն այս ավելի քան մեկ ամսվա ընթացքում հասել է մի շարք ձեռքբերումների։ Խոսելով արտաքին հարթակում զարգացումներից՝ բանախոսը նշել է ,որ ՌԴ-ն ՀՀ-ով և, իհարկե, Փաշինյանով կզբաղվի Ուկրաինայում շոշափելի արդյունքներ գրանցելուց անմիջապես հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։