ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Ժամը 16:00-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի նպատակը «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծ ընդունելն էր։
Նիստը վարող, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արտահերթի համար գրանցվել է 33 պատգամավոր, չի գրանցվել 73-ը, քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 54 ձայն, ուստի քվորում չլինելու պատճառով արտահերթը չկայացավ։
Ընդդիմադիր պատգամավորները նիստի վարման կարգով խոսք պահանջեցին, սակայն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվորում չկա, ուստի նիստ չկա, ու հեռացավ դահլիճից։
--00—ԼՄ