Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի․ վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

նկար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ օրերս Տաթևիկ Ռևազյանն ազատվել էր Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից:

--00—ԼՄ