ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երևանից 100 կմ հեռավորության վրա։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա իր ելույթում անդրադարձավ Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարություններին՝ ընդգծելով, որ այսօր Նիկոլ Փաշինյանի պաշտպանները դարձել են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները։
«Նիկոլ Փաշինյանը պետք է նստի և մտածի, թե ինչու են իրեն պաշտպանում մեր թշնամի երկրի ղեկավարները։ Զարմանում ենք, թե Նիկոլ Փաշինյանը ինչու է գյուղեր հանձնում, ախր իրականում ինքը չգիտի, թե մենք սահմանամերձ ինչ գյուղեր ունենք»,-հավելեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ