ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News
Փաշինյանի մոտ պոպուլիզմն ու հող հանձնելն է լավ ստացվում, նա ուրիշ բան անել չգիտի, նորմալ չէ, որ նման իրավիճակում գտնվող երկրի ղեկավարը ժամանակ ունի Ֆեյսբուքում քոմենթներին պատասխանել, այս ամենի վերջը վատ է լինելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Խոսելով ներքին վեճերի մասին, Մամիջանյանը նշեց, որ ՔՊ-ում մի մասը արագ հարստանում է, դանդաղ հարստացողները նախանձում ու դավեր են նյութում մյուսների հանդեպ։ «Տարիներ առաջ եմ ասել, որ Փաշինյանը բոլորին փուռն է տալու, նրա համար իր աթոռն ավելի թանկ է, նրա հետ գործարքի գնացած և չտուժած մարդ մինչև այսօր չկա։ «Փաշինյանական երեսփոխանները» մեկ պաշտպանության հնարավորություն ունեն՝ հայ ժողովրդից ներողություն խնդրել ու փաստեր ներկայացնել ապօրինի հրահանգների, պետական դավաճանությունների մասին։ Վիդեոներ, վոյսեր լսող ու հաճույք ստացող պատգամավորները պետք է մտածեն, որ հերթն իրենց է հասնելու, քրգործերից պետք չէ վախենալ, միևնույն է՝ լինելու են, նույնիսկ իշխանափոխությունից հետո»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ