ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը:
Վերջինս հորդորել և խնդրել է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը: Կոչ է արել ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
--00—ԼՄ