ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Երբ մարդիկ քաղաքական գործիչ չեն եղել և ընդհանրապես, ոչ բոլորը, բայց հիմնականում եղել են փաբերում պարտքով գարեջուր խմող տղաներ և աղջիկներ, հետո միանգամից եկել են իշխանության, էդ մարդիկ ինքնաբավ չեն։ Մի քանիսից բացի, մնացածի մեջ վախ կա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Այդ մարդիկ փորձում են հասկանալ, ինչ են իրենք անելու, նորից գնալու են փաբեր պարտքով գարեջուր խմեն, թե՞ փորձելու են ինչ որ ձևով մնալ քաղաքականության մեջ։ Եթե այո, ապա որտեղ է լինելու իրենց դերակատարությունը, ՔՊ-ի շրջանակներում, թե՞ այլ ուժի հետ։ Ո՞ւմ հետ են համագործակցելու, ի՞նչ պայմաններով, և ես վստահ եմ, որ հիմա արդեն գնում են ինչ ինչ քաղաքական սակարկություններ իշխանական թիմի ներսում»,-ասել է Քոչարյանը:
Բանախոսի պնդմամբ, Նիկոլ Փաշինյանի մնալով ամեն օր մի բնակավայր կկորցնենք, այդ թվում չի բացառվում ՀՀ տարածքից:
Քոչարյանն անդրադարձել նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի ևս։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ