ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 30, 24News
ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում այսօր ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Տուժողներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաեւ, որ միջադեպը կարգավորվել է` ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարմամբ ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։
--00--ԱՀ