ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Հուլիսի 27-ի առավոտյան անհայտ անձիք առևանգել են ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հորը՝ Գրիշա Քոքոբելյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
Նրանք կապ են հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։
Պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։
Նրանք օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։
--00--ԶՀ