ՀՀ ոստիկանապետը և նրա տեղակալը կգործուղվեն Ղրղզստան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ոե

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և նրա տեղակալ Արա Ֆիդանյանը կգործուղվեն Ղրղզստան։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արա

Ֆիդանյանին 2022 թվականի սեպտեմբերի 7-9-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Չոլպոն-Աթա)՝ Անկախ պետությունների համագործակցության

մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին

մասնակցելու նպատակով։

2. Վահե Ղազարյանի և Արա Ֆիդանյանի՝ Ղրղզստանի Հանրապետություն

գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության

2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից

վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության

արտաքին գործերի նախարարություն»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

--00—ԻԴ