ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Հորդորեք Տեր հորը՝ թող նորմալ պահի իրեն, ժողովրդին ասի, նորմալ պահեն և օրենք չխախտեն, ոստիկանությունը գործում է օրենքի սահմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ նշելով, թե որևէ մեկին անտեղի բերման չեն ենթարկում․ «Ուրեմն մի բան արել է»,-ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ ըստ օրենքի ողջամիտ ժամանակ չի տրվում բերման ենթարկելուց առաջ, մարդկանց մայթերից բռնում ու տանում, Հովհաննիսյանն ասաց, որ անտեղի որևէ բան չի արվում․ «Չի կարելի, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքներն են սահմանափակվում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսաանյութում։
--00—ՅՄ