ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի և ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հետ միասին վերջերս ներկա գտնվեց 5-ամսյա ուսումնական փուլն ավարտող պարեկային ոստիկանների նոր խմբի գործնական պարապմունքին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
ԱՄՆ դեսպանությունն աջակցում է իրավունքի գերակայության և իրավապահ կարողությունների ամրապնդման ասպարեզում ՀՀ կառավարության ջանքերին։
--00—ՅՄ