ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Սգո այս օրերին ես միանում եմ համայն հայությանը և հիշում եմ նրանց, ովքեր զոհվել են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով։ Այս մասին Հայաստանին ուղղված ցավակցական իր ուղերձում նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը։
«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։
--00—ԻԴ