ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն, կազմակերպության եռյակը ներկայացնող Շվեդիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարարներ Անն Լինդեն եւ Բույարա Օսմանին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունները։
Կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի ակտիվ մասնակցությունն այս ուղղությամբ։ Նրանք համաձայնել են, որ ԵՄ աջակցությամբ խաղաղ բանակցություններն ակտուալ են, եւ հիշեցրել են տարածաշրջանում ԵԱՀԿ-ի գործիքների մասին։
--00—ԻԴ