ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Օգոստոսի 23-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի «Վիշապ» լողափում քաղաքացին հեծանիվ նավակով դուրս է եկել լիճ և չի կարողանում վերադառնալ ափ։ Այս մասին հատնում են ԱԻՆ-ից։
Օգնության է մեկնել քաղաքացիական սկուտերը, որը կողաշրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու հերթպահ խումբ:
Ջրափրկարարները քաղաքացիներին (Ն. Դ., ծնված 1992 թ․, Վ․ Կ․, ծնված 1990 թ․) և սկուտերը մոտեցրել են ափ։
--00—ԶՀ