ԱՄՆ-ի զինված ուժերը Դեր Զորում հարվածներ են հասցրել ԻՀՊԶ-ի հետ կապված խմբավորումների օբյեկտներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

1090927.jpg

ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ կապված խմբավորումների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍեՆՏԿՕՄ) մամուլի ծառայության՝ օգոստոսի 23-ին տարածված հայտարարության մեջ:

«Նախագահ (Ջո) Բայդենի ցուցումով ԱՄՆ-ի զնված ուժերն այսօր (երեքշաբթի օրը) բարձր ճշգրտության հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զորում: (…) ԱՄՆ-ի հարվածները հասցվել են ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործում են ԻՀՊԶ-ի հետ կապված խմբավորումները»:

Պենտագոնը նաեւ նշել է, որ «ԱՄՆ-ի զորքերը մնում են Սիրիայում», որպեսզի հասնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ջախջախման եւ ապահովեն իրենց քաղաքացիների անվտանգությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00—ԶՀ