Իսրայելը հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի դիրքերին Գազայի հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Screenshot_4

Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախների վրա հարձակումների մասին։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի թիրախային կետերին և ստորգետնյա ենթակառուցվածքին Գազայի հատվածում», - ասվում է բանակի հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակը հավելել է, որ գիշերը երկրի ռազմաօդային ուժերը հրետանու հետ միասին գրոհել են Գազայի հատվածի կենտրոնական հատվածի թիրախները։

--00—ՅՄ