Ռուբեն Վարդանյանն Արցախ տեղափոխվելուց հետո ո՞ւմ կփոխանցի իր ռուսական ակտիվները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

20180208_ruben_vardanyan_60466c0dd8835.jpeg



Ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ռուսական բոլոր ակտիվները ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամին։

«Ես ամեն ինչ կտամ գործընկերների ղեկավարությանը և կփոխանցեմ ընտանեկան հիմնադրամին», - РБК-ին ասել է Վարդանյանը՝ պատասխանելով իր ռուսական ակտիվների մասին հարցին։



Հիշեցնենք, որ նախորդ օրը Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ։



Նա ողջ աշխարհի հայությանը կոչ արեց միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։



«Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», - ասաց Ռ. Վարդանյանը։



--00—ԶՀ