ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ են ընթանում։ Տեղեկություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տրամադրված է մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։
Բացի այս, հարաբերությունները կարգավորելու հարցում Ադրբեջանը երկու հիմնական նախապայման ունի՝ Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչում, ներառյալ՝ Ղարաբաղն իր կազմում, և ՀՀ Սյունիքի մարզով միջանցքի (Զանգեզուրի միջանցք) տրամադրում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ առավել արդյունավետ հաղորդակցություն ապահովելու համար։
Թեմայի վերաբերյալ 24News-ը հարցում իրականացրեց քաղաքացիների շրջանում։ «Այս ժամանակահատվածում Ադրբեջանի հետ հնարավոր չէ խաղաղություն», - ասաց մեկը։ «Եթե կողմերը գնան փոխզիջման, խաղաղություն հնարավոր է», - ասաց մեկ ուրիշը։
Մանրամասները՝ տեսանյութում
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ