ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 9-ին հայտնել է, որ Կիևում հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ:
«Ուրախ եմ Ուկրաինայում տեսնել մեր բարեկամներին՝ Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսին և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկուն: Լատվիան և Լեհաստանը, ինչպես նաև այդ երկրների ժողովուրդները մեր պետության կայուն գործընկերներն են»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Զելենսկու՝ «Տելեգրամի» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ինչպես սեպտեմբերի 9-ին հաղորդել էր Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետեր Մյուլերը, Մորավեցկու՝ Կիև այցելությունը, ինչպես նաև լեհ ղեկավարների հաճախակի այցելությունները Ուկրաինա մշտապես «քաղաքական ազդանշան են Կրեմլին, և այդ ազդանշանն այս անգամ ևս կուղարկվի»:
--00--ԱՀ