ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Բելառուսում տեղակայված «Վագների» ավելի քան 100 վարձկաններ տեղափոխվել են Լեհաստանի և Լիտվայի սահմանի մոտ գտնվող Սուվալկի միջանցքի տարածք, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է BBC-ն։
Հավանաբար, նրանք (վարձկանները) քողարկվելու են որպես Բելառուսի սահմանապահներ,- նշել է Լեհաստանի վարչապետը։
--00—ՍՊ