ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն առաջիկայում ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։
Ավելի վաղ ArmLur.am կայքը գրել էր, որ Դումանյանը շուտով կազատվի պաշտոնից: Կայքի տեղեկությունների համաձայն՝ կառավարությունը պատրաստվում է ԿԳՄՍ նախարար նշանակել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանին:
Նախկին գումարման խորհրդարանում Մխիթարյանը զբաղեցնում էր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ