ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի եւ Ջերմուկի ուղղություններով։
ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրած պարտականնությունները։
Փաստացի, չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին, Ադրբեջանի ռազամաքաաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ հրետակոծելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
--00--ԱՀ