ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Զինված ուժերի ԳՇ պետը այսօր հայտնել է, որ ադրբեջանի զինված ուժերը մեր բանակի ԿԻՆ զինվորի դեպքում. «Կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հենց նույն օրը մի քանի ժամ առաջ օրվա իշխանության ամենաբարձր պաշտոնատար անձը հայտնում է, որ «Ստեղծված իրավիճակը որեւէ կերպ չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարեւորությունը:»:
Այսինքն ոչ թե միջազգային հանցագործ, ահաբեկիչ, ցեղասպան անվանելը, միջազգային իրավական պատիժ պահանջելը, դրա ուղղությամբ պետական քաղաքականության իրացումն է, միջազգային քրեական դատարանի ուղղությունն է, բանակի ռեսուրսն ավելացնելն է օրվա իշխանությունների արձագանքը, այլ «խաղաղության օրակարգ»..:
Եթե այս ամենը կարդալով այլ տարբերակ քան օր առաջ այս իշխանությունների հեռացումն է, գնալն է, հեռանալն է, գոյություն ունի խնդրում եմ ասեք:
--00—ԻԴ