ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Խերսոնի մարզի Հանրային խորհուրդը դիմել է շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոյին ՝ ՌԴ սուբյեկտ ճանաչվելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ, հաղորդում է РИА Новости-ն։
Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեներ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել ԼԺՀ եւ ԴԺՀ հասարակական պալատները, նրանք դիմել են հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկին եւ Դենիս Պուշիլինին:
--00—ԶՀ