ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Վերադարձված մարմինները ներառված են ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարած 207 զոհվածների և անհետ կորածների թվի մեջ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի հայտնած տեղեկությունը, ըստ որի՝ այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
--00—ԶՀ