ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ոստիկանները «Եռաբլուր»-ից բերման ենթարկելիս կոտրել են զոհված զինծառայողներից մեկի մոր մատը, վնասել մեկ այլ ծնողի ձեռքը: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ճեպազրույցի ժամանակ նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Ըստ փաստաբանի` ծնողների մի մասը շարունակում են գտնվել ոստիկանական բաժանմունքներում, դուրս գալուց հետո պետք է դիմեն բուժօգնության:
Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ «Եռաբլուր»-ում փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության անդամների այցը:
--00—ԼՄ