ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ապրիլի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱԽ գրասենյակը։
ԱԽ քարտուղարը և ԱԳ նախարարը հարգանքի տուրք են մատուցել և ծաղկեպսակ դրել Արցախյան պատերազմներում զոհված հայ զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
--00—ՍՊ