ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ինչ գնով էլ լինի, պետք է զենք բերենք. Ալիևին ատամ ցույց տալ է անհրաժեշտ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
Նորիկյանի համոզմամբ, խնդիրը կապված է մեր հայրենիքի գոյության հետ և չպետք է ասենք, որ չենք կարողանում զենք բերել, նույնիսկ գաղտնի, մաքսանենգությամբ, գողությամբ պետք է այդ հարցը կարողանանք լուծել։
Նորիկյանի պնդմամբ, առաջիկայում խաղաղությունը անհավատալի է թվում և այդ առումով պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր հայրենիքը՝ միաժամանակ շարունակելով բանակցությունները։
Ըստ նրա՝ չենք կարող չբանակցել, ավելին՝ բանակցելով պետք է փորձենք կանխել Թուրքիայի ճնշումները մեզ վրա։
--00—ԱՊ