ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
«Ղարաբաղի համար միջազգային մեխանիզմ չկա եւ չի կարող լինել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը՝ ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին։
«Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցերը կլուծվեն Ադրբեջանի սահմանադրությանը, օրենքներին և միջազգային պարտավորություններին համապատասխան»,-հայտարարել է նա:
--00—ԼՄ